National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.11.2009
Հովիկ Աբրահամյան. «ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է»

Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Կովալենկոյի աշխատանքի շնորհիվ կհաջողվի երկու երկրների համագործակցությունը բարձրացնել նոր` ավելի բարձր մակարդակի: Պրն Աբրահամյանը նշեց, որ ՀՀ եւ ՌԴ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է: Այդ համատեքստում նա նաեւ կարեւորեց երկու երկրների միջեւ քաղաքական շփումների բարձր մակարդակը, ձեւավորված լայն իրավապայմանագրային դաշտը, փոխշահավետ համագործակցությունն առեւտրատնտեսական, հումանիտար, ռազմատեխնիկական եւ այլ բնագավառներում:

Զրուցակիցները կարեւորեցին ՀՀ եւ ՌԴ միջկառավարական եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովների գործունեությունը: Նրանք համաձայնեցին, որ այդ հանձնաժողովները հանդիսանում են երկկողմ համագործակցության կարեւոր գործիքներ եւ դրանց ներուժը պետք է ամբողջությամբ օգտագործվի ի բարօրություն Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների բարգավաճման:

Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am